Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ու «Նոան» չկարողացան գոլ խփել և ոչ-ոքի խաղացին

VBET ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում այսօր «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Նոային»:

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել: Երկրորդի սկզբում տանտերերը մնացին 10 խաղացողով (48-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվեց պաշտպան Դավիթ Տերտերյանը): Չնայած թվային առավելությանը, «Նոան» չկարողացավ գոլ խփել և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0:

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 19 հանդիպումից հետո վաստակել է 33 միավոր և շարունակում է ընթանալ 4-րդ հորիզոնականում: «Նոան» 35 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, սակայն թիմը մեկ հանդիպում շատ է անցկացրել: Աղյուսակը 36 միավորով գլխավորում է «Ալաշկերտը»:

Տուրը կավարտվի վաղը նախատեսված «Շիրակ» - «Ուրարտու» հանդիպումով: