Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 6.05.
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները հաղթանակով մեկնարկեցին վարկանիշային մրցաշարը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկեց Տոկիո-2020-ի ըմբշամարտի համաշխարհային վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները։

Այսօր մերոնցից պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները՝ 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Երկուսն էլ վստահ են սկսել մրցաշարը և արդեն հաղթահարել են նախնական փուլը։ Արման Անդրեասյանն առաջին մարտում 11։6 հաշվով առավելության է հասել ավստրիացի Սիմոն Մարշլի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցն է հույն Գերգիոս Կուգիումցիդիսը։

Հովհաննես Մխիթարյանը նախնական փուլում 7։2 հաշվով հաղթել է կանադացի Ալեքսանդր Մուրին։ Հաջորդ մրցակիցը պուերտոռիկացի Ադրիան Ռամոսն է։

Նշենք, որ Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելու համար մեր ըմբիշները պետք է նվազագույնը մտնեն եզրափակիչ։