Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 6.05.
A A
Սպորտ

«Չելսին» հաղթում է «Ռեալին» և ապահովում անգլիական եզրափակիչ. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացավ կիսաեզրափակիչ փուլի վերջին հանդիպումը:

Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ ընդունեց «Ռեալին», որի հետ 8 օր առաջ ոչ-ոքի էր խաղացել Մադրիդում: Մայրաքաղաքային այս դերբիում ուժեղ գտնվեց անգլիական թիմը, որը յուրաքանչյուր խաղակեսում խփեց մեկական գոլ և հաղթեց 2:0 հաշվով: «Ռեալը» գոլային երկու ռեալ պահ ունեցավ, սակայն Քարիմ Բենզեմայի երկու վտանգավոր հարվածները ետ մղեց տանտերերի դարպասապահ Մենդին:

Այդպիսով, «Չելսին» իր պատմության ընթացքում երրորդ անգամ մտավ եզրափակիչ, իսկ ահա «Ռեալը» 8-րդ անգամ ձեռքից բաց թողեց այդ հնարավորությունը: Անգլիացիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դարձավ առաջին մասնագետը, ում հաջողվեց երկու տարբեր թիմերի հետ երկու անգամ անընդմեջ հասնել չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Անցած տարի նրա գլխավորած Փարիզի «ՊՍԺ»-ն եզրափակիչում պարտվել է «Բավարիային»:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում «Չելսին» կհանդիպի անգլիական մեկ այլ թիմի` «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խաղը կկայանա մայիսի 29-ին, Ստամբուլում: Հանդիպմանը կարող են ներկա գտնվել 25 հազար հանդիսական: