Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 5.05.
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը զիջեց միայն թոփ գրոսմայստեր Հիկարու Նակամուրային. Titled Tuesday Blitz

Ամեն շաբաթ անցկացվող Titled Tuesday Blitz կայծակնային շախմատի առցանց մրցաշարի հերթական փուլում մասնակցեցին 600 շախմատիստ-շախմատիստուհի: 

Կայացած 11 տուրից հետո մաինգամից 9,5-ական միավոր վաստակեցին երեք մասնակից: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը կստանա 750 դոլար պարգևավճար: Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ տեղը և կվաստակի 400 դոլար: Մրցանակային եռյակը եզրափակեց ռումինացի գրոսմայստեր Բոգդան-Դանիել Դեակը: