Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վստահ մեկնարկ

Սպորտ
be683c2c73e413d7295472f26d9181bc

Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, ինչպես նաեւ Աղասի Ինանցն ու Վահե Բաղդասարյանը վստահ սկսեցին ելույթները Կալամարիայում (Հունաստան) անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Առաջին տուրում Զավեն Անդերասյանը սեւերով հաղթեց հունացի Աստ Ասիմենիոսին, Վահե Բաղդասարյանը` Ալեքսանդրո Ջուլիանոս-Անտոնիադիսին, իսկ Աղասի Ինանցը` ռուսաստանցի Ալեքսեյ Պոլեշիկովին:

Երկրորդ տուրում Անդրեասյանն ու Ինանցը հանդես կգան սպիտակ խաղաքարերով, համապատասխանաբար Սուաթ Աթալիկի (Թուրքիա) եւ Դիմիտրիոս Էքսիզօղլու (Հունաստան) հետ, իսկ ահա Բաղդասարյանը կրկին սեւերով կմրցի բուլղարացի Վալենտին Յոտովի հետ: