Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa himnadram
A A
Սպորտ

Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ Հայաստանում մեկնարկեց «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար»-ը (տեսանյութ)

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանիֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը,  Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Դրա շրջանակում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

 

Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցան բուժզննում և ստացան «ՖԻՖԱ Հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեստն ու նվերները։ Հավելենք, որ ծրագրի աշխատանքներին մասնակցում է կիսով չափ հայակական արմատներ ունեցող հայտնի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որը համակարգում է հենց «ՖԻՖԱ Հիմնադրամը»: