Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (1)
A A
Սպորտ

«Արարատը» շրջանցեց «Արարատ-Արմենիային» և մտավ գավաթի եզրափակիչ

Այսօր կայացավ VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վերջին պատասխան խաղը: Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Արարատին», որն առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով: 

Դաշտի տերերն առաջին խաղակեսում ետ բերեցին մեկ գնդակ: 23-րդ րոպեին աչքի ընկավ Գուֆրանը: Սակայն, երկրորդ կեսի 71-րդ րոպեին արարատցիների սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը հավասարեցրեց հաշիվը: Այդպիսով, գործող չեմպիոնը հայտնվեց ծանր վիճակում, քանի որ եզրափակիչ մտնելու համար թիմը մնացած ժամանակում պետք է խփեր երեք անպատասխան գոլ: Հանդիպման 78-րդ րոպեին տանտերերի ևս մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը, բայց ավելին անել չհաջողվեց: 

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» չնայած հաղթեց 2:1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, իսկ ահա «Արարատը» մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ալաշկերտի» հետ: