Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat
A A
Սպորտ

«Ալաշկերտը» առաջինը մտավ գավաթի եզրափակիչ, «Նոան» վայր դրեց լիազորությունը

VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացավ կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը։

Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Նոային»։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1։

Այդպիսով, «Ալաշկերտը» հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և առաջինը մտավ եզրափակիչ, որտեղ այն կհանդիպի «Արարատ» - «Արարատ-Արմենիա» զույգի հաղթողի հետ։ Իսկ ահա «Նոան», որը նախորդ խաղարկության հաղթողն է, չկարողացավ պաշտպանել պատվավոր մրցանակը և վայր դրեց իր լիազորությունը։