A
A
Էդուարդ Մարգարովը նշանակվել է «Նոայի» խորհրդատու
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովը նշանակվել է Հայաստանի գործող գավաթակիր «Նոայի» նախագահի խորհրդատու։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։
Այսուհետ հայտնի հարձակվողը իր փորձով և մասնագիտական խորհուրդներով կօգնի ակումբի ղեկավարին:
Հավելենք, որ Էդուարդ Մարգարովը եղել է Հայաստանի հավաքականի առաջին գլխավոր մարզիչը։