Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյանը հյուրընկալել է ծանրամարտի եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին (տեսանյութ)

Կառավարությունում հյուրընկալել եմ Եվրոպայի առաջնությունում եւ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաջողություններ արձանագրած ծանրամարտի եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին. ֆեսյբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին՝ կրկնակի ավելի մեծ արժեք ունի: Հետպատերազմական այս շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահությունն առանձնակի կարեւորություն ունի»,- գրել է Փաշինյանը: