Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու

Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 9-րդ հարկի դահլիճում կկայանա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու-ընտրական համաժողովը, որի ընթացքում տեղի  կունենա նաև ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Համաձայն ֆեդերացիայի գործող կանոնադրության համաժողովին իրավասու են քվեարկելու 74 հոգի, որոնք հանդիսանում են ֆեդերացիայի անդամ: Անդամագրման դիմում են ներկայացրել ևս 24 հոգի, որոնց անդամագրումը պետք է հաստատվի հենց համաժողովի ընթացքում:

 

ՀԲՖ նախագահի ընտրություններում առաջարդվել է 4 թեկնածու: Նրանք են Իլյա Վարովը, Իսրայել Հակոբկոխյանը, Հովհաննես Հովսեփյանը և Էդգար Կարապետյանը:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀԲՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն անցած տարի հրաժարական է տվել` պայմանով, որ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի ԿԳՄՍ նախարաության կողմից: