Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Ինչ անակնալ է պատրաստել Տուխելը Զիդանի համար. Չեմպիոններր լիգա, «Ռեալ» - «Չելսի»

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում այսօր Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կընդունի Լոնդոնի «Չելսիին»:

Երկու թիմերը չնայած չեմպիոնների լիգայի մշտական մասնակիցներն են, սակայն մրցաշարի շրջանակում առաջին անգամ են հանդիպում իրար հետ: 

Սակայն, կողմերը նախկինում արդեն երեք անգամ խաղացել են իրար դեմ: 1998թ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչում 1:0 հաշվով հաղթանակ է տարել անգլիական ակումբը: Ավելի շուտ, 1971 թվականին, թիմերը հանդիպել էին գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակիչում: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1, իսկ վերախաղարկման ժամանակ հաղթել էին անգլիացիները` 2:1:

Ինչպես նշում են վիճակագիրները, հուսադրող չի նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները «Չելսիի» իր գործընկեր Թոմաս Տուխելի հետ: Ֆրանսիացի մասնագետը եվրոգավաթային խաղերում չորս անգամ մրցել է գերմանացի մարզչի ղեկավարած թիմերի դեմ և, ոչ մի անգամ հաղթանակ չի տարել. երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկում հաղթել է գերմանացի մարզիչը:

Թոմաս Տուխելն անցած տարի ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ արդեն հաղթահարել է չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը, սակայն անհաջողության է մատնվել եզրափակիչում: Զինեդին Զիդանը 2016-18թթ երեք անգամ հաղթող է դուրս եկել այս փուլում, և երեք դեպքում էլ նվաճել է գավաթը:

Արդյոք ինչ անակնկալ է պատրաստել գերմանացի մասնագետը ֆրանսիացու համար, կամ հակառակը, ցույց կտա այսօրվա խաղը: Նշենք, որ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են մադրիդյան ակումբին, քանի որ այն շատ վստահ է հանդես գաիս սեփական հարկի տակ, բացի այդ պարտություն չի կրել վերջին 17 խաղերում: «Չելսին» վերջին 6 հանդիպումներում երկու անգամ զիջել է իր մրցակիցներին: