Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa-alashkert
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին» և հավասարվեց առաջատար «Արարատին». ՀՀ Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Նոան» սեփական դաշտում ընդունեց նախկին առաջատար «Ալաշկերտին»:

Խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 22-րդ րոպեին խփեց Պավել Կիրեենկոն: «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ խաղի վերջին րոպեին դաշտից հեռացվեց պաշտպան Տարոն Ոսկանյանը:

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 34 միավոր և հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար «Արարատին», որը, սակայն, մեկ խաղ քիչ է անցկացրել: «Ալաշկերտն» առաջին պարտությունը կրեց առաջնության վերջին յոթ խաղում և այժմ 33 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: