Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել առցանց միջազգային մրցաշարում

Առցանց անցկացվող շախմատի New In Chess Classic միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը:

 

Մրցումային առաջին օրը կայացած հինգ տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 3 միավոր և այժմ բաժանում է 4-7-րդ տեղերը: Նա մեկնարկային չորս պարտիաներն ավարտել է ոչ-ոքի, իսկ 5-րդ տուրում հաղթել է անգլիացի Գևայն Ջոնսին:

 

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր: Մեր շախմատիստն այսօր կայանալիք 6-10-րդ տուրերում կհանդիպի նրանցից երկուսի հետ` աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի և իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

 

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է արագ շախմատի կանոններով, 15+10 ձևաչափով: Նախնական փուլին մասնակցող 16 շախմատիստները պայքարում են փլեյ-օֆֆի 8 ուղեգրերի համար: