Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանին չհաջողվեց նվաճել եվրոպական 2-րդ ոսկե մեդալը (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանին չհաջողվեց ևս մեկ մեդալ նվաճել Բազելում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Այսօր նա հանդես եկավ իր սիրած ձևում` հենացատկում: Մեր մարզիկը 14.499 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը` նախնական փուլի հետ համեմատ նահանջելով երկու հորիզոնականով: Այս մրցաձևում հաղթեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը, որը վաստակեց 14.716 բալ:

Այդպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունում նվաճեց մեկ ոսկե մեդալ, որը երեկ ձեռք բերեց հենց Արթուր Դավթյանը, նժույգ թափեր մրցումներում: