Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Ռուդիկ Մկրտչյանը հաղթեց և դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանը պարտվեց

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Այսօր կայացած 3-րդ տեղի համար մրցամարտում մեր 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը 8:0 հաշվով վստահ հաղթեց բելառուսցի Արտյոմ Կացարին և նվաճեց բրոնզե մեդալ: Իսկ ահա 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը նույնպիսի մենամարտում 5:7 հաշվով պարտվեց լատվիացի Ալեքսանդր Յուվկյանսին և բավարարվեց 5-րդ տեղով:

Վաղը մեդալների համար պայքար կմղեն մեր երեք ըմբիշներ: 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ մրցամարտում կվիճարլի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալսըյանն ու 82 կգ քաշային Կարապետ Չալյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: