Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

Ցմահ որակազրկում, մուտքի արգելք մարզադաշտ, տեղի ֆուտբոլիստների նոր թվաքանակ. ՀՖՖ գործկոմ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, գործկոմն որոշումներ է կայացրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի փոփոխության, ինչպես նաև 2020 թվականին կայացած «Շիրակ» - «Նոա» և «Գանձասար-Կապան» - «Վան» հանդիպումների ընթացքում գրանցված միջադեպերի վերաբերյալ:

 

Վերոնշյալ հանդիպումների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասնակիցներ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին աշխատակից Արարատ Հարությունյանը, ինչպես նաև Սարգիս Ասոյանը, որակազրկվել են` առաջինը ցմահ, երկրորդը` մինչև 2022 թ. մայիսի 31-ը: 

 

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին արգելվել է մուտք գործել հայաստանյան մարզադաշտեր ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մինչև այս տարվա մայիսի 30-ը:

 

Օրակարգի երկրորդ հարցի քննարկումների արդյունքով որոշվել է 2021/2022թթ մրցաշրջանից սկսած VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների ժամանակ խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստ՝ 2-ի փոխարեն: