Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba evropa
A A
Սպորտ

Հունահռոմեական ոճի մեր 3 ըմբիշները կպայքարեն Եվրոպայի բրոնզե մեդալների համար

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: 

Հայաստանից հանդես եկած երեք ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել նախանական փուլերի արգելքը և մտնել եզրափակիչ: Սակայն նրանք բոլորն էլ վաղը կմասնակցեն բրոնզե մեդալի համար պայքարից, քանի որ նրանց հաղթած երեք մրցակիցներին էլ հասել են եզրափակիչ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի բելառուսցի Արտյոմ Կացարի հետ: Իսկ ահա 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը պետք է հաղթեն սփոփիչ մարտերում` փոքր եզրափակիչ մտնելու համար:

Վաղը իրենց առաջին մարտերը կանցկացնեն նաև մեր մյուս չոևս ըմբիշները` Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ):