Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի չորս մարմնամարզիկներ կպայքարեն եվրոպական մեդալների համար (տեսանյութ)

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան տղամարդիկ:

 

Հայաստանից մրացաշարին մասնակցում են հինգ մարմնամարզիկ: Բազմամատում մերոնցից լավագույն արդյունք ցույց տվեց Գագիկ Խաչիկյանը, որը 77.299 միավորով զբաղեցրեց 33-րդ տեղը:

 

Մեր մարմնամարզիկները, սակայն, հաջող հանդես եկան առանձին գործիքների վրա: Նժույգթափի մրցումներում Գագիկ Խաչիկյանը գրավեց 3-րդ, իսկ Արթուր Դավթյանը` 4-րդ տեղը: Նրանք մտել են եզրափակիչ և կշարունակեն պայքարը մեդալների համար:

 

Օղակների մրցաշարում վստահ հանդես եկան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տեղերը: Նրանք նույնպես մտել են եզրափակիչ փուլ:

 

Հենացատկում եվրոպական մեդալների համար կպայքարի Արթուր Դավթյանը, որը որակավորման մրցումներում ցույց է տվել 4-րդ արդյունքը:

 

Եզրափակիչ փուլի մրցաշարերը տեղի կունենան ապրիլի 24-ին և 25-ին: