Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+superliga
A A
Սպորտ

Սուպերլիգայի ձախողումը երկրպագուների հաղթանակը չէ. «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Բարնսը կարծում է, որ ֆուտբոլի եվրոպական Սուպերլիգայի չկայացման գործում ֆուտբոլասերները մեծ լումա չունեն:

«Եկեք անկեղծ լինենք: Խոսքը գնում է երկու կողմերի մասին, որոնք պայքարում են իշխանության համար: ՈՒԵՖԱ-ն ցանկանում է պահպանել իր գերիշխանությունը, Անգլիայի Պրեֆեսիոնալ լիգան` իր ներուժը, իսկ Սուպերլիգան ցանկանում է խլել այդ իշխանությունը, - մեջբերում է նախկին ֆուտբոլիստի խոսքերը Liverpool Echo կայքը,

 - Մենք կարծում ենք, որ երկրպագուներն իրենց են վերադարձրել խաղը: Բայց դա այդպես չի: 1992 թվականին երբ ստեղծվեց ԱՊԼ-ն, ֆուտբոլը վերածվեց բիզնեսի: Լիգայում ցանկանում էին, որ խոշոր գործարարները ներդրումներ կատարեին առաջնությունում, իսկ երկրպագուները երազում էին, որ հարուստները ձեռք բերեին իրենց սիրելի թիմերը: Սակայն, երբ միլիարդատերը հայտնվում է ֆուտբոլում, ապա երկրպագուն պետք է հասկանա բիզնեսի բնույթը:

Ասում են, որ Սուպերլիգայի ձախողումը ֆուտբոլասերների հաղթանակն է: Կարծում եմ, որ այս պայքարում կհաղթի նա, ով կշահագործի երկրպագուներին»: