Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծիծեռնակաբերդ
A A
Պաշտոնական

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ

Հարգելի համաքաղաքացիներ,

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով:


  • Հ. 1 երթուղի`

«Հրազդան» մարզադաշտԱթենքի փողոցՀաղթանակի կամուրջ - ԱրգիշտիիԻտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներմետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
Հետադարձը՝ ԱգաթանգեղոսիԳր. ԼուսավորչիԱրգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:


  • Հ. 2 երթուղի՝

«Հրազդան» մարզադաշտԾիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Երեւանի քաղաքապետարան