Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 2020
A A
Սպորտ

Եվրո-2020-ի խաղերը սպասարկող մրցավարները կհանգրվանեն Ստամբուլում

Ֆուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է 18 այն մրցավարների անունները, որոնք կսպասարկեն Եվրոպայի 2020թ առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերը:

Նրանց թվում ընդգրկվել են նաև այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնք չեն մասնակցում մրցաշարին: Մասնավորապես` ընտրական փուլից դուրս մնացած Ռումինիան առաջնությունում կունենա երկու մրցավար: Եվրո-2020-ում խաղավար-ներկայացուցիչ կունենա նաև մրցաշարից դուրս մնացած Սլովեիան ու Իսրայելը:

 

Ահա Եվրո-2020-ի խաղերը սպասարկող գլխավոր մրցավարները.

Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Ջունեյթ Չակիր (Թուրքիա)

Կառլոս Դել Սերո Գրանդե (Իսպանիա)

Անդրեաս Էկբերգ (Շվեդիա)

Օրել Գրինֆելդ (Իսրայել)

Օվիդիու Հատեգան (Ռումինիա)

Սերգեյ Կարասև (Ռուսաստան)

Իշտվան Կովաչ (Ռումինիա)

Բյորն Կայպերս (Նիդեռլանդներ)

Դենի Մակկելի (Նիդեռլանդներ)

Անտոնիո Միգել Մատեու Լաոս (Իսպանիա)

Մայքլ Օլիվեր (Անգլիա)

Դանիելե Օրսատո (Իտալիա)

Արթուր Մանուել Ռիբեյրո Սոարեշ Դիաս (Պորտուգալիա)

Դանիել Շիբերտ (Գերմանիա)

Էնթոնի Թեյլոր (Անգլիա)

Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)

Սլավկո Վինչիչ (Սլովենիա)

 

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կկայանան հունիսի 11-ից հուլիսի-11-ը: Մրցավարներն առաջնության ընթացքում նախ կհանգրվանեն Ստամբուլում, իսկ քառորդ եզրափակիչ խաղերից հետո` Լոնդոնում: