Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստը

Ապրիլի 20-ին ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել:

ԱՀ Ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը հանձնաժողովի 2-րդ  երկրորդ ընթերցմանն է ներկայացրել  «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերը:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

Օրակարգի 2-րդ կետում  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր: 

Օրինագծով առաջարկվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու ԱՀ ոստիկանության պետին վերապահված իրավունքը վերապահել ԱՀ ներքին գործերի նախարարին, ինչպես նաև բողոքարկման ժամկետների հստակեցում  և առկա հակասությունների վերացում:

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ  օրինագիծը ներկայացրել է առաջիկա ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին ԱԺ_նախագահը, պատգամավորներ:

ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին