«Ալաշկերտն» ու «Նոան» ոչ-ոքի խաղացին գավաթային առաջին խաղում
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց գործող գավաթակիր «Նոային»։
Առաջին խաղակեսում թիմերի չհաջողվեց գոլ խփել։ Երկրորդ կեսի 66-րդ րոպեին հյուրերը 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որը վստահ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։ Խաղավարտից ութ րոպե առաջ արդեն նման իրավունք ստացան դաշտի տերերը։ Ալեքսանդր Գլիշիչը 11մ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Խաղավերջում երկու թիմերն էլ թեև գոլ խփելու լավ հնարավորություն ունեին, սակայն չկարողացան իրացնել իրենց պահերը։ Արդյունքում՝ առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1։1։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին, «Նոայի» դաշտում։ Մինչ այդ թիմերը կհանդիպեն Հայաստանի առաջնության շրջանակում։
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Երևանի «Արարատը» իր հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»։