Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զորքերի ծառայության մեթոդագործնական օգնության ցուցաբերում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ԶՈՒ Շիրակի, Արարատի և Երևանի կայազորների ուսումնական զորամասերում անցկացրել են անվտանգության ռիսկերի նվազեցման մեթոդագործնական պարապմունքներ: 

Կազմակերպվել են շարային ստուգատեսներ, հրամանատարությունը մեեթոդական օգնություն է ցուցաբերել ստորաբաժանումներում զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ: 

Անցկացված պարապմունքները նպաստել են առօրյա ծառայության անվտանգության ապահովման, զորամասերի ներքին և պահակային ծառայության վերակարգերի կազմակերպման աշխատանքներին։