Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Ռուսլան Ասլիկյանը պարտվեց և մնաց առանց մեդալի․ բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Լեհաստանի Կիելց քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկել են քառորդ եզրափակիչ մարտերը։

Հայաստանից առաջինը ռինգ մտավ 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը մրցեց Միկելե Բալդասիի հետ։ Լարված պայքարում 3։2 հաշվով հաղթանակ տարավ իտալացի բռնցքամարտիկը, որը մտավ կիսաեզրափակիչ փուլ և նվազագույնը ապահովեց բրոնզե մեդալ։

Այսօր իր մրցամարտը կանցկացնի նաև 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, որը կհանդիպի ուզբեկստանցի Մոխինաբորու Աբդուլաևայի հետ։