Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+suseramart
A A
Սպորտ

Հայաստանի սուսերամարտի հավաքականը ապրիլի 21-ին կմեկնի Մադրիդ

Հայաստանի սուսերամարտի հավաքականը ապրիլի 21-ին կմեկնի Մադրիդ, որտեղ կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Մրցաշարին նախապատրաստվելու համար մեր թիմը Ծաղկաձորում անցկացրել է ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարզչական խումբը  անհատական պարապմունքների շնորհիվ բարելավել են սուսերամարտիկների ընդհանուր պատրաստականությունը՝ ինչպես տեխնիկատակտիկական, այնպես էլ՝ ֆիզիկական։

Մադրիդում ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մարտուղյակ կուղեկցի իր անձնական սան և որդի Մայքլ Հովհաննիսյանին, իսկ խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը՝ Էմմա Պողոսովային և Էդվարդ Օվիկյանին:

Նշենք, որ բուն մրցումները կսկսեն ապրիլի 24-ին և տեղի կունենա Մադրիդի Սամարանչի անվան սպորտային կենտրոնում։