A
A
COVID-19-ով ծննդկանների բուժումն իրականացնող բուժկենտրոնը և ծննդատունն առանձին մասնաշենքեր են․ ԲԿ-ի պարզաբանումը
Աջակցիր «Ա1+»-ինՍուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են․
«Վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվությունը, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանն ընդունվում են COVID-19-ով ծննդկաններ, սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Սա թերևս շփոթության արդյունք է, քանի որ կորոնավիրուսով հիվանդ հղիների բուժումն իրականացնում է մեր բուժկենտրոնը: Բուժկենտրոնը և ծննդատունն առանձին մասնաշենքեր են` իրարից զգալի հեռավորության վրա:
Մեր ծննդատանը շարունակվում է հղիների և ծննդկանների վարման սովորական ընթացքը»: