Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 18.04.
A A
Սպորտ

Հովհաննես Փափազյանը հաղթեց և մտավ բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Լեհաստանի Կիելց քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից հանդես եկան երկու մարզիկ:

Նախ 69 կգ քաշային Նարեկ Զաքարյանը միավորներով պարտվեց մոլդովացի Վլադիսլավ Գուձին և դուրս մնաց պայքարից:

Օրվա վերջին մարտում մեր գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը մրցեց ուկրաինացի Վասիլ Տկաչուկի հետ: Անչափ դիտարժան պայքարում 5:0 հաշվով հաղթանակ տարավ մեր բռնցքամարտիկը: Հաջորդ` քառորդ եզրափակիչ փուլում, նա կհանդիպի կուբացի Ֆերնանդո Արսոլա Լոպեսի հետ:

Վաղը իրենց քառորդ եզրափակիչ մարտերը կանցկացնեն 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու  64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Հաղթանակի դեպքում մեր երիտասարդ բռնցքամարտիկները նվազագույնը բրոնզե մեդալներ կապահովեն: