Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հյուրընկալվելիս ջախջախեց «Վանին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի բացման խաղում մրցաշարի նորեկ «Վանը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Փյունիկին»:

Առաջին խաղակեսի 29-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ վերջին հույսի խախտման համար նիգերիացի պաշտպան Դոսան հեռացվեց դաշտից: Փյունիկցիները շատ արագ օգտվեցին թվային առավելությունից և արդեն 32-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը բացեց խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսում հյուրերին երկար ժամանակ չէր հաջողվում իրացնել խաղային և տարածքային առավելությունը: Սակայն, հանդիպման վերջում փյունիկցիները երկու րոպեում երկու գոլ խփեցին և հաշիվը դարձրին 3:0: Խաղի 83-րդ և 85-րդ րոպեներին աչքի ընկան բրազիլացի Իգորն ու վենեսուելացի Խոսե Կարաբալյոն:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 15 միավոր և մոտեցավ 7-րդ տեղում գտնվող «Վանին», որն ունի 18 միավոր, սակայն երկու հանդիպում շատ է անցկացրել: