Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զոհերի թիվը կլինի մոտ 4000․ Փաշինյանը թվեր ներկայացրեց (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000: