A
A
Ջրականի շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն
Աջակցիր «Ա1+»-ինՋրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն:
Այս մասին գրել է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:
Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541: