Բյուջեն կկազմեն նոր ձեւաչափով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ ֆինանսների նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:
Այն Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցություն շարունակելու վերաբերյալ է եւ ընդգրկում է ս.թ. հուլիսի 1-ից մինչև 2011թթ. ավարտը:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը:
Հուշագրով նախատեսված աջակցության շրջանակներում ակնկալվում է, որ 2011թ. և 2012թ. պետական բյուջեների կազման փուլում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան ավելի խորացնելու ծրագրային բյուջետավորման ներդրման աշխատանքները և իրենց բյուջետային հայտերը ավանդական ձևաչափին զուգահեռ կներկայացնեն նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ավելի կատարելագործված ձևաչափով:
Ծրագրային բյուջետավորման բնագավառում բարեփոխումների խորացման հարցում ԳՏՀԸ և ՀՀ կառավարության միջև համագործակցությունն իրականացվում է 2008 թվականից:
Տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: