Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մայր ու դուստր ձերբակալվել են (տեսանյութ)

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 49-ամյա մի կին ծանոթ տղամարդուն սպառնացել է, որ նրա մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար պարբերաբար վերցրել էր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ:

Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել և սպառնացել էր, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200 հազար դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկություններ: Բացահայտման միջոցառումները հնարավորինս արագ ու հաջողությամբ ավարտելու համար Մասիսի ոստիկանները համագործակցեցին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ։ Ապրիլի 9-ին կազմակերպվեց և իրականացվեց օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200 հազար դրամը ստանալուց հետո Ղուկասավան համայնքի գերեզմանոցում բռնվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթմամբ ստացած 200 հազար դրամը: 49-ամյա կինը ձերբակալվեց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նրա 27-ամյա դուստրը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։