Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գանձակում բացվեց Արցախյան պատերազմներում զոհված գանձակցիներին նվիրված հուշասենյակ (տեսանյութ)

Արցախյան քառօրյա և քառասունչորս օրյա պատերազմներում անմահացած գանձակցի զինծառայողների հիշատակը համագյուղացիները հավերժացրեցին հուշասենյակի կառուցմամբ։ Նախաձեռնությունը գանձակցի երիտասարդներինն էր եղել։ Գաղափարը ներկայացրել են համայնքի ղեկավարին, ով հավանության էր արժանացրել այն։

Սենյակի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է Գանձակի բոլոր բնակիչների հանգանակությամբ։ Գումարի չափ չի պարտադրվել, ասում են նախաձեռնության հեղինակները, յուրաքանչյուր ոք նվիրաբերել է ըստ իր ունեցածի։ Շինարարական աշխատանքներն էլ կատարել են տեղի վարպետները՝ առանց վարձատրության։

 

Մանրամասները՝ Քյավառ հեռուստաընկերության տեսանյութում։