Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» կրկին հաղթեց ԲԿՄԱ-ին և մտավ գավաթի կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացավ քառորդ եզրափակիչ փուլի պատասխան վերջին խաղը։

Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Ալաշկերտին»։ Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ալաշկերտցիների վստահ հաղթանակով՝ 4։0։

ԲԿՄԱ-ն պատասխան խաղում փորձեց գոնե հաղթել իր փորձառու մրցակցին, որպեսզի լավ նոտայով ավարտի գավաթի խաղարկությունը, սակայն «Ալաշկերտը» այս անգամ էլ ցույց տվեց իր բարձր կարգը և կրկին պարտության մատնեց բանակային ֆուտբոլիստներին՝ 2։1։

Այդպիսով, «Ալաշկերտը» մտավ Հայաստանի 2021թ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցներն են «Արարատը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»։

 

Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկություն

1/4 եզրափակիչ

Պատասխան հանդիպում

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 1։2

Գոլերը․ Շաղոյան՝ 45+2 – Գլիշիչ՝ 23, Ումարու՝ 63։

Առաջին հանդիպում՝ 0։4