Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 5.04.
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է ԵՎՐՈ-2022-ի ընտրական խաղերին

Ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին

Լուան Բարբոսա Մյուլլեր - «Ֆունդաո» (Պորտուգալիա) 

Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Հարությունյան - ՀՊՏՀ

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)

Վիտինյո - «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Այս անգամ հավաքականին են միացել նաև «Նորիլսկ Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:

Հիշեցնենք, որ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։