Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Չելսին» ու «Պորտուն» չեմպիոնների լիգայի իրենց խաղերը կանցկացնեն Իսպանիայում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում Լոնդոնի «Չելսին» ու «Պորտուն» իրենց խաղերը կանցկացնեն Իսպանիայում: Այդ մասին տեղեկացնում է պորտուգալական ակումբի թվիթերյան էջը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկու ակումբները պայմանավորվել են խաղերն անցկացնել Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում: Առաջին խաղը կկայանան ապրիլի 7-ին: Դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա «Պորտուն»: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 13-ին: