Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արբունը» սպիրտն է

Տնտեսություն

Այսօր կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում:

Ըստ կառավարության մամլո հաղորդագրության` նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։

Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվում է ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»։

Մայիսի 20-ին կառավարությունը որոշում էր կայացրել «Արբուն» բառը «սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում», եւ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «Բրենդի» եւ «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։