Բացել լրահոսը Փակել լրահոսը
165407915_1720267684812963_5033239552330336791_o
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վանաձորի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մասիսի, Արարատի, Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: