Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia-21
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին 

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվելով 2023թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլին այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտում ընկերական խաղ անցկացրեց Բելառուսի այդ տարիքային ընտրանու հետ:

 

Հանդիպումն չնայած անցավ հավասար պայքարում, սակայն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Խաղի 18-րդ րոպեին բելառուսցի ֆուտբոլիստները սուր գրոհ ձեռնակեցին կենտրոնով և դարպասի դիմաց միայնակ հայտնված Վլադիսլավ Լոժկինը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին մեր թիմի կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը տուգանային հարվածով բավականին գեղեցիկ գոլ խփեց և վերականգնեց հավասարությունը:

 

Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը: իսկ ահա խաղավարտից երկու րոպե առաջ բելառուսցի ֆուտբոլիստին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանության աջ եզրը և վտանգավոր փոխանցում կատարել, որն եզրափակեց փոխարինման մտած Եգոր Բոգոմոլսկին: Հենց այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը՝ 1:2:

 

Հանդիպումից հետո Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ասաց, երկրորդ խաղակեսում փոխարինումներ կատարելուց հետո թիմի խաղի որակն ընկավ, սակայն կարևորն այն է, որ իրենք հնարավորություն ունեցան փորձարկել այն ֆուտբոլիստներին ,որոնք հանդես չեն գալիս ԲԿՄԱ-ում (նա միաժամանակ մարզում է առաջին խմբում հանդես եկող այդ թիմը – հեղ.):