Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային նշանների բացակայության պատճառով (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր  Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենսդրական նախաձեռնությունը:  Ըստ պատգամավորի՝  նախագիծը նախատեսում է կարգավորել  հանրապետության համայնքներում, բացառությամբ Երեւան քաղաքի,  ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները:

Նախագծով հստակեցվում է՝ որ մարմինն է պատասխանատու լինելու համայնքում ճանապարհային նշանների առկայության կամ դրանց բացակայության համար: Տրանսպորտի բնագավառի լիազոր մարմին սահմանվում է ՏԿԵ նախարարությունը։

Ի դեպ,  2019 թ հունվարի 1-ից մինչեւ 2020 թ․ մարտի 5-ը հանրապետությունում տեղի է ունեցել 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել  ճանապարհային նշանների բացակայության պատճառով:

Մանրամասները՝  տեսանյութում