Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Անաստասիա Գալուստյանը բաց կթողնի գեղասահքի աշխարհի առաջնությունը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մարտի 22–28–ը կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առաջնությանը հայտավորված էր նաև մեր մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը սակայն նա ոտքի վնասվածք է ստացել և չի կարող մասնակցել մրցաշարն:

Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնությունում մեդալներից բացի խաղարկվելու են նաև 2022թ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր։