Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess usanox
A A
Սպորտ

Հայաստանի ուսանող շախմատիստները կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից առցանց անցկացվող կայծակնային շախմատի աշխարհի 1-ին ուսանողական առաջնության եզրափակիչ մրցաշարերին կմասնակցեն Հայաստանի երեք ներկայացուցիչ:

Տղաների մրցաշարում հանդես կգան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Հայկ Մ. Մարտիրոսյանը և Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը ներկայումս ուսանում է ԱՄՆ Տեխասի նահանգի Ռիո Գրանդեի համալսարանում:

Մրցաշարին մասնակցում են որակավորման փուլը հաղթահարած 8 շախմատիստ, որոնցից վեցը գրոսմայստեր են: Մեր երկու շախմատիստներն իրար հետ կհանդիպեն հենց առաջին տուրում:

Աղջիկների եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք է նվաճել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի Աննա Մ. Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Հունաստանի ներկայացուցիչները:

Մրցաշարերը կանցկացնվեն 3 րոպե + 2 վրկ ժամակարգով: Մեկնարկն այսօր, ժամը 14:00-ին: