Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի հետնապահ Գյումրիի «Շիրակին»։

Հյուրերը երկրորդ խաղակեսը չնայած անցկացրին 10 ֆուտբոլիստով (49-րդ րոպեին դաշտից հեռացվեց շիրակցիների խաղացող Հայկ Իշխանյանը), սակայն կարողացան անառիկ պահել սեփական դարպասը և պատվավոր ոչ-ոքի խաղացին՝ 0։0։

«Ալաշկերտը» չնայած սայթաքմանը, վաստակեց 26 միավոր և բարձրացավ առաջօմ հորիզոնական։ «Շիրակը» 8 միավորով առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Տուրի վերջին խաղը կկայանա վաղը՝ մարտի 18-ին։ Երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կհանդիպի նորեկ «Վանի» հետ։