A
A
Խորը վշտով տեղեկացա Արմեն Իսագուլովի մահվան մասին․ Ռոբերտ Քոչարյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:
Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:
Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
Ռոբերտ Քոչարյան»։