Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» անխոցելի է, իսկ «Ռեալը»՝ ոչ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի հերթական պատասխան խաղերը:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» չեզոք դաշտում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում, երկրորդ անգամ հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 2:0: Այդպիսով, «քաղաքացիները» ընթացիկ մրցաշարում 7-րդ խաղում անընդմեջ անառիկ պահեցին իրենց սեփական դարպասը: Նրանք կրկնեցին իտալական «Միլանի» արդյունքը: Ռեկորդը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», որը 2005-06թթ մրցաշրջանում 10 անգամ է անառիկ պահել սեփական դարպասը:

Օրվա երկրորդ խաղում Մադրիդ «Ռեալը» սեփական դաշտում ընդունեց իտալական «Ատալանտային», որին առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով: Իսպանացիները նախ օգտվեցին մրցակցի դարպասապահի, ապա գլխավոր մրցավարի թույլ տված սխալից, որը կասկածելի 11մ հարված նշանակեց, և արդեն արդեն 60-րդ րոպեին ընդհանուր հաշիվը դարձրին 3:0: Հյուրերը փորձեցին բեկում մտցնել խաղի մեջ և 83-րդ րոպեին մեկ պատասխան գնդակ խփեցին: Սակայն մեկ րոպե անց մադրիդցիները երրորդ անգամ գրավեցին իտալացիների դարպասը և վստահ հաղթանակ տարան՝ 3:1:

Այսօր կկայանան չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու պատասխան խաղերը: Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում կընդունի Հռոմի «Լացիոյին», որին 4:1 հաշվով հաղթել է առաջին խաղում, իսկ Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ կհանդիպի Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, որը չեզոք դաշտում կայացած առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով: