Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պետք է դիտարկվի ընդամենը որպես հրադադարի հաստատման փաստաթուղթ․ Չուքասզյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ոչ նախկին, ոչ ներկա, արժանապատիվ ապագա» կարգախոսով Ազատության հրապարակում մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած հանրահավաքը։ Մինչ հավաքի մեկնարկը, բևեռի անդամ, բժիշկ Վահե Գասպարյանի առաջարկությամբ, հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի և հայրենիքի համար նահատակված բոլոր զոհերի հիշատակը։
Ապա Վահե Գասպարյանը հիշեցրեց՝ այսօր Մոսկովայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 100 ամյակն է, որով հիմք է դրվել ռուս-թուրքական ստատուս –քվոյին՝ մեր տարածաշրջանում։
«Կասկած չունենք, որ ամիսներ հետո ազգային պետությունը կդառնա իրականություն, և այդ պետությունն է որոշելու իր դաշնակիցներին և թշնամիներին ըստ հայոց շահի, այլև մեն քչենք ուենալու հավերժ թշնամիներ կամ հավերժ դաշնակիցներ, ունենալու ենք հավեժ ազգային շահ»։
Բևեռի անդամ Գարեգին Չոււքասզյանն էլ համոզված է՝ ԱՄՆ-ին, ի դեմս Հայաստանի, պետք է նոր դաշնակից տարածաշրջանում, Հայաստանից պետք է հստակ ազդակներ գնան, որ պատրաստ է համագործակության ԱՄՆ-ի հետ։
Չուքազյանը նաև պնդում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիը պետք է դիտարկվի ընդամենը որպես հրադադարի հաստատման և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ․
«Պետք է տեղի ունենա գերիների վերադարձ։ Իսկ Սյունիքի և ՀՀ այլ տարածքների նկատմամբ այդ հայտարարության հիման վրա իրականացվող գործընթացները պետք է սառեցվեն։ Պետք է տեղի ունենա վերադարձ՝ Մինսկի խմբի ձևաչափ, ուր քննարկվելու են Արցախի կարգավիճակի հարցը և միջազգային խաղաղապահների տեղակայման խնդիրը»,- հայտարարեց նա։