Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին բեռնատարի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

 Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 13-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացել, որ Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ.) և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև կապ է հաստատվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ Ա․ Հ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: