Ինքնասպանության փորձ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 8-ին Մեղրիի զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Զինվոր Ալբերտ Ն.-ն կրակ է արձակել իր ծնոտի ստորին հատվածին: Դեպքը տեղի է ունեցել հենակետում: Զինվորին տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Վիճակը գնահատվում էր ծանր: Առաջին վիրահատությունը արել են Ագարակի հիվանդանոցում, այնուհետև վիրավոր զինվորին ուղղաթիռով տեղափոխել Երևան։ Մայրաքաղաքում նրան վիրահատել են 2-րդ անգամ ու վիրավորի վիճակը գնահատվում է ծանր կայուն։
73-ամյա կինը ինքնասպան է եղել
Ինչպես տեղեկացնում են Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքից, հուլիսի 11-ին , ժամը 12.15 րոպեին ահազանգ են ստացել, որ Նժդեհի 18-րդ շենքի 11-րդ բնակարանում, խոհանոցում գազատար խողովակից պարանով կախվել և ինքնասպանություն է գործել 73-ամյա Ելենա Դավթյանը։ Ըստ հարևանների` տիկին Ելենան վերջերս հաճախակի է նեղվել մենակությունից, զարկերակային բարձր ճնշում է ունեցել, ու միշտ ասել է, որ մի օր ինքնասպանություն է գործելու:
Արմեն Դավթյան, Կապանի «Սոսի» Հ/Ը